Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա տարածաշրջանային հարցեր քննարկելու
Քաղաքական
11:53 24/10/2022
Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա տարածաշրջանային հարցեր քննարկելու

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ կքննարկի ռազմական համագործակցության հարցեր։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակներում նախատեսվում են պաշտպանության նախարարի հանդիպումներ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև մասնակցություն SAHA EXPO ցուցահանդեսին»,-գրում է ՏԱՍՍ-ը։

Պաշտպանության, ավիացիայի և տիեզերական արդյունաբերության SAHA EXPO ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 25-28-ը Ստամբուլում։

Placeholder