Apple Watch-ն օգնել է 12-ամյա աղջկա մոտ ժամանակին ախտորոշել քաղցկեղը
Աշխարհում
13:23 24/10/2022
Աշխարհ

Apple Watch-ն օգնել է 12-ամյա աղջկա մոտ ժամանակին ախտորոշել քաղցկեղը

Apple Watch-ն օգնել է երեխայի մոտ քաղցկեղ ախտորոշել։ Այս մասին «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնել է «Hour Detroit» պարբերականը։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Apple-ի գաջեթն օգնել է Ֆլաշինգ (Միչիգան) քաղաքի 12-ամյա բնակիչ Իմանի Մայլզին։ Մի գիշեր Իմանիի մայրը Ջեսիկան նկատել է, որ իր դստեր Apple Watch-ը բարձր ձայներ է արձակում. ինչպես պարզվել է, սարքը ծանուցումներ է ուղարկում զարկերակային բարձր ճնշման մասին:

«Դա իսկապես տարօրինակ էր, քանի որ նման բան նախկինում չի եղել», - ասել է Ջեսիկան: Նրա խոսքով՝ ինքը վախեցել է ու դստերը տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները, որոնք հետազոտել են երեխային, նրա մոտ ախտորոշել են կույր աղիքի բորբոքում և կատարել վիրահատություն։ Բժիշկները նաեւ ուշադրություն են դարձրել նեյրոէնդոկրին ուռուցքին, որը երեխաների մոտ բավականին հազվադեպ է հանդիպում:

Ըստ բժիշկների՝ նրանց հաջողվել է հեռացնել ուռուցքը. երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ «Եթե նա չունենար այս ժամացույցը, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել», - լրագրողների հետ զրույցում ասել է Իմանիի մայրը։

Placeholder
Apple Watch-ն օգնել է 12-ամյա աղջկա մոտ ժամանակին ախտորոշել քաղցկեղը