Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին հայտնել է «Վեդոմոստի»-ի դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի, աշխատանքը սկսել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին Մոսկվայում կամ Սոչիում։
«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կանգ կառնի Սոչիի վրա»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպում՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել Պրահայում։
Մակրոնի մասնակցությամբ բանակցությունները, որին ներկա է եղել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել է հայտարարության ընդունմամբ։