Sky News. Բորիս Ջոնսոնը չի առաջադրվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում
Քաղաքական
09:28 24/10/2022
Աշխարհ

Sky News. Բորիս Ջոնսոնը չի առաջադրվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը չի հավակնի Պահպանողական կուսակցության առաջնորդի և նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնին։ Գազետա.ռու-ի հաղոդմամբ, այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

«Բորիս Ջոնսոնը դուրս է եկել Պահպանողականների առաջնորդության մրցավազքից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նախկին վարչապետը հաստատել է, որ անցել է շատ բարձր արգելքը», սակայն եզրակացրել է, որ «ուղղակի ճիշտ ժամանակը չէ»։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ջոնսոնը եկել է այն եզրակացության, որ իր թեկնածությունը կաբինետի ղեկավարի պաշտոնում «ուղղակի սխալ կլինի»։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ «2024 թվականի [ընդհանուր] ընտրություններում Պահպանողական կուսակցությանը հաղթանակ տանելու լավ հնարավորություններ ունի» և «մեծ հավանականությամբ» կարող է կրկին վարչապետ դառնալ կուսակցական ընտրություններից հետո։

Placeholder
Sky News. Բորիս Ջոնսոնը չի առաջադրվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում