«Չելսի»-ն շարունակում է հետաքրքրված  մնալ Արսեն Զախարյանով
Աշխարհում
13:12 24/10/2022
Աշխարհ

«Չելսի»-ն շարունակում է հետաքրքրված մնալ Արսեն Զախարյանով

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը շարունակում է հետաքրքրված  մնալ «Դինամո»-ի հարձակվող Արսեն Զախարյանով։

Evening Standard-ը գրում է, որ «Չելսիում» 19-ամյա  Զախարյանին համարում են երիտասարդ լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Ըստ աղբյուրի, «կապույտներն» ամռանը համաձայնեցին 12,6 միլիոն ֆունտ ստեռլինգով 19-ամյա խաղացողին ձեռք բերել, սակայն գործարքը խափանվեց ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից ռուս խաղացողների հետ պայմանագիր կնքելու սահմանափակումների պատճառով:

Ըստ տեղեկությունների, Զախարյանը հիմա բանակցում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցի շուրջ, որպեսզի կարողանա  տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ», չնայած Հայաստանի ՀՖՖ-ն հերքում է իր կապը երիտասարդ խաղացողի հետ։

Զախարյանը շահագրգռված է անգլիական ակումբ տեղափոխվելով։ Նա հույս ունի, որ պատժամիջոցներն առաջիկա ամիսներին կթուլանան։

Այս մրցաշրջանում Ռուսաստանի ներքին առաջնություններում անցկացրած 16 խաղում նա երկու գոլ է խփել և կատարել 5 արդյունավետ փոխանցում։
 

Placeholder
«Չելսի»-ն շարունակում է հետաքրքրված մնալ Արսեն Զախարյանով