Հաղթանակած ծանրորդ Գարիկ Կարապետյանը և թուրք մարզիկի անվայել պահվածքը
Սպորտ
11:49 24/10/2022
Հայաստան

Հաղթանակած ծանրորդ Գարիկ Կարապետյանը և թուրք մարզիկի անվայել պահվածքը

Ալբանիայի Դյուրես քաղաքում Եվրոպայի միչև 20 տարեկանների առաջնությունում տղաների պայքարում երկամարտի 367 կգ արդյունքով (171+ 196 ) ոսկե մեդալին արժանացել է 96 կգ քաշային ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ գերազանցելով Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Օզթուրքին, որը դարձել է արծաթե մեդալակիր։ Առանձին վարժություններում ևս Կարապետյանն առաջինն է եղել։

Պարգևատրման արարողության ժամանակ մեդալները ստանալիս հայ և թուրք մրցակիցները դրոշները պարզելիս վիճել են. Օզթուրքին անընդհատ փորձել է Թուրքիայի դրոշով ծածկել Հայաստանի եռագույնը: Իսկ Հայաստանի հիմնը հնչելիս թուրք մարզկը հեռացել է պատվո հարթակից, սակայն իր երկրի ներկայացուցիչների խորհրդով վերադարձել է նորից:

Պարգևատրման արարողությունից հետո Գարիկ Կարապետյանը ձեռքսեղմումով շնորհավորել է նախ բրոնզե մեդալակրին, ապա ցանկացել է շնորհավորել արծաթե մեդալ նվաճած Էմրե Օզթուրքին։ Վերջինս հայ ծանրորդին ձեռքը չի մեկնել:

Placeholder
Հաղթանակած ծանրորդ Գարիկ Կարապետյանը և թուրք մարզիկի անվայել պահվածքը