Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության ժամանակ «մասկի շոուն» արվել է մյուս փաստաբաններին վախեցնելու համար. Ժիրայր Ղարագյոզյան
Իրավունք
13:48 24/10/2022

Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության ժամանակ «մասկի շոուն» արվել է մյուս փաստաբաններին վախեցնելու համար. Ժիրայր Ղարագյոզյան

Փաստաբանները գործադուլ կիրականացնեն՝ ի աջակցություն հոկտեմբերի 19-ից կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի։

«Ալեքսանյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ հանդես կգա։ Խնդրում եմ փաստաբանական համայնքի աջակցությունը, ակտիվությունը հետագայում կատարվելիք գործընթացների նկատմամբ, մասնավրոաես կլինի ստորագրահավաք, գոնե մի քանի ժամով փաստաբանների գործադուլ։ Խնդրում եմ բոլորի ակտիվությունը, որպեսզի կարողանանք կանխել այս ապօրինի, իրավական գործընթացը»,- ասուլիսում  ասաց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ Է.Ալեքսանյանը ձերբակալվել է  ԱԱԾ կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի բակից, նրա նկատմամբ կիրառվել է բիրտ ուժ,  ինչի մասին վկայում է փաստերը. «Փաստաբանի հետևից եկել են դիմակավորված, նրան գետնին են պառկեցնել։ Այսինքն այն գործելաոճը, որը տեսել ենք, քննադատել ենք բազմիցս, կիրառվել է մեր գործընկերոջ նկատմամբ, այսինքն մի անձի նկատմամբ, որն, ակնհայտ,  ոչ մի անօրինական գործողություն չէր էլ պատրաստվում անել, որ հնարավոր չլիներ գտնել նրա տեղը։

Երբ ասում ենք՝ ակնհայտ, ոչ համաչափ ուժ է կիրառվել, հենց սրա մասին է խոսքը։ Սա շոու է այնքանով, որ դրա անհրաժեշտությունը, երբ անձի նկատմամբ հարկադրանքի միջոց է կիրառվում, պետք է հասկանալ դրա անհրաժեշտությունը  կամ անհրաժեշտության բացակայությունը։ Այս դեպքում անհրաժեշտություն առհասարակ չի եղել, դա ակնհայտ է։

Երբ ասում ենք մասկի շոու է տեղի ունեցել, արվում է  նրա համար, որպեսզի վախեցնեն մնացած փաստաբաններին, ուրիշ տրամաբանական շղթա, տրամաբանական կապ այդ մասով գոյություն չունի»։

Placeholder
Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության ժամանակ «մասկի շոուն» արվել է մյուս փաստաբաններին վախեցնելու համար. Ժիրայր Ղարագյոզյան