Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հացիում պայմաններ են ստեղծվել մեղվապահությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվելու համար
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի համայնքի 12 բնակչի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից մեղվափեթակներ են տրամադրվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը:
«Հիմնադրամի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը և Արցախի գրասենյակի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը տեղում ծանոթանալով խնդիրներին, լսել են բնակչության կարծիքներն ու ընդունել մեղվապահությամբ զբաղվելու առաջարկը: Աջակցության շահառուներից վեցին, որոնք մեղվապահության գործում արդեն բավականին փորձառություն ունեն, տրամադրվել է երեքական մեղվափեթակ,իսկ մյուսներին,ովքեր ցանկություն են հայտնել զբաղվելու մեղվաբուծությամբ, տրամադրվել է երկուական մեղվափեթակ: Շահառուներին ընտրելու գործում կարևորել ենք նաև վարկային պարտավորությունների պարտաճանաչ կատարման հանգամանքը։ Կարմիր Խաչի կողմից էլ 20 հողօգտագործողի նախապես տրամադրվել էր կորնգանի սերմնացու, որը նաև կերային բազա է հանդիսանում մեղուների համար»,-նշել է Ս. Սարգսյանը։
Գյուղի տարածքի թե՛ կլիման, թե՛ բուսականությունը թույլ են տալիս զարգացնելու մեղվաբուծությունը:
Նրա տեղեկատվությամբ՝ Հացիում ԿԽՄԿ-ի կողմից 14 հատ և «Սահման» կազմակերպության աջակցությամբ ընդհանուր 110 քառակուսի մետր մակերեսով 2 հատ ջերմոց է հիմնվել։