Ախալքալաքից Արսեն Կարապետյանը իտալացի հայտնի դաշնակահարի կողմից ստացել  է հատուկ մրցանակ
Մշակույթ
12:10 25/10/2022
Տարածաշրջան

Ախալքալաքից Արսեն Կարապետյանը իտալացի հայտնի դաշնակահարի կողմից ստացել է հատուկ մրցանակ

Արսեն Կարապետյանը Բորժոմիում մասնակցել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան դաշնամուրի ամենամյա 8-րդ միջազգային մրցույթին։ Նա դարձել է մրցույթի դափնեկիր և իտալացի հայտնի դաշնակահար և պրոֆեսոր Լորենցո Դի Բելլայի կողմից ստացել «Դերասանական և վիրտուոզ կատարման համար» հատուկ մրցանակը։

Jnews-ի հաղորդմամբ, ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 21-24-ը Բորժոմիում։ Մասնակցության հնարավորություն ունեն Վրաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև այլ երկրների երեխաները։

Ախալքալաքի երաժշտական դպրոցի սան Արսեն Կարապետյանը 2020 թվականին ևս մասնակցել է այս մրցույթին, և դարձել է 1-ին կարգի դափնեկիր, արժանացել վրաց հայտնի դաշնակահար Վալերիան Շիուկաշվիլիի հատուկ մրցանակին։

Արսեն Կարապետյանը ստացել է դրամական պարգև և 2-րդ կարգի վկայական՝ 10-12 տարեկան երեխաների միջև։

Նա մրցույթում կատարել է Ռախմանինովի նաև Շոպենի ստեղծագործությունները։ 

Placeholder
Ախալքալաքից Արսեն Կարապետյանը իտալացի հայտնի դաշնակահարի կողմից ստացել է հատուկ մրցանակ