Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
Քաղաքական
14:36 25/10/2022
Աշխարհ

Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է զանգահարել Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը:  Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Point-ին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի օրը Վատիկանում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հաղորդվել է, որ նրանց հանդիպումը տևել է 55 րոպե։

«Ես հորդորեցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին զանգահարել Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի պատրիարք Կիրիլին, ինչպես նաև Ջո Բայդենին», - Ֆրանսիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդն այսպիսով խնդրել է Հռոմի պապին «օգնել խաղաղություն հաստատել Ուկրաինայում»։

Placeholder