Դոլարը հատեց 400 դրամի շեմը
Տնտեսություն
15:24 25/10/2022
Հայաստան

Դոլարը հատեց 400 դրամի շեմը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր հատել է 400 դրամի սահմանագիծը։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է rate.am կայքից, Հայաստանի բանկերում ժամը 15:00-ի դրությամբ դոլարը գնում են միջինը 398.35 դրամով (արժեզրկվել է 1.06 դրամով), վաճառում՝ նվազագույնը 404 դրամով:

Փոխանակման կետերում դոլարի առքը 400 դրամ է, իսկ վաճառքը՝ 404-406 դրամ։

Դրան զուգահեռ արժևորվել է եվրոն։ Մասնավորապես, գնման միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 387.44 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 397 դրամ։

Ռուսական ռուբլին ևս արժևորվել է։ Այսպես, ՀՀ բանկերում միջին առքը կազմում է 6 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.50 դրամ։

 

 

Placeholder