Կրեմլը հայտնել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին
Քաղաքական
23:54 24/10/2022
Տարածաշրջան

Կրեմլը հայտնել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին

Արդեն նախապատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և  Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։

«Գագաթնաժողովը պատրաստվում է։ Օրվա և տեղի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ղեկավարը Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի՝ երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան չի կարող չանհանգստանալ Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումներով։
 

Placeholder
Կրեմլը հայտնել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին