Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հերթական ուղղորդված գործողությունը Էրիկ Ալեքսանյանի դեմ. Գայանե Պապոյան
Հոկտեմբերի 25-ին կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալներից մեկի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննության համար նշանակված է եղել դատական նիստ։ Ալեքսանյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը հայտնում է, որ նիստը նախագահում էր Է. Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանը:
«Հաշվի առնելով, որ մեր ընկեր Էրիկ Ալեքսանյանը կալանավորված է, ես և Ժիրայր Ղարագյոզյանը ստանձնել ենք վերջինիս պաշտպանյալի շահերի պաշտպանությունը և այդ մասին համապատասխան դիմում ներկայացրել թե՛ քննիչին, թե՛ դատարանին։
Ավելին, ներկայացել ենք դատարան, որ մասնակցենք դատական նիստին, մեղադրյալը դատարանին հայտնել է, որ ցանկանում է պարտադիր պաշտպանի միջոցով մասնակցել դատական նիստին, մինչդեռ պարզվեց դատավոր Արշակ Մաթևոսյանը շատ արագ ավարտել է միջնորդության քննությունը՝ առանց պաշտպանի՝ թույլ տալով պաշտպանության իրավունքի կոպիտ խախտում։
Հարկ է նշելը, որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 08:10-ին, այսինքն դատարանը միջնորդությունը «հրատապ քննելու» առիթ էլ չի ունեցել։
Կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամիս ժամկետով։
Հ.Գ. Դատավոր Արշակ Մաթևոսյանը նախ ապօրինի կալանավորում է Էրիկ Ալեքսանյանին՝ կալանքը կիրառելիս, ի թիվս այլոց, հաշվի չառնելով փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցը, ապա մեկ այլ գործով Էրիկ Ալեքսանյանի վստահորդին զրկում է պաշտպանության իրավունքից այն դեպքում, երբ անձը ցանկություն է հայտնում պարտադիր պաշտպանի միջոցով մասնակցել իր կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ դատական նիստին։
Սա ոչ այլ ինչ է, քան ամենաթողություն։
Հերթական ուղղորդված գործողությունը Էրիկ Ալեքսանյանի դեմ»,- գրել է Գայանե Պապոյանը։