Ակների և Վերիշենի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան
Քաղաքական
18:59 26/10/2022
Հայաստան

Ակների և Վերիշենի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Վերիշեն բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին։

«Վերիշեն և Ակներ բնակավայրերի փոքրիկները այսուհետ  գեղեցիկ, հարմարավետ շենքային պայամաններ ունեցող հասատատություն կհաճախեն: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ և ընթացել մի քանի փուլերով՝ «Փարոս» հիմնադրամի  աջակցությամբ:

«Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգարծական կազմակերպության միջոցներով նոր գույքով է կահավորվելու շենքը: Գույքի ձեռքբերումից հետո Վերիշենի մանկապարտեզն իր դռները կբացի  նախադպրոցական տարիքի շուրջ 150 երեխայի առջև։

Վերանորոգումից հետո նոր խբեր են նաև բացվելու, Ակներ և Վերիշեն բնակավայրերի նախադպրոցական տարիքի բոլոր փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան»:

Placeholder