Զելենսկին ստորագրել է համակարգային նշանակություն ունեցող բանկերի ազգայնացման մասին օրենքը
Տնտեսություն
16:30 26/10/2022
Աշխարհ

Զելենսկին ստորագրել է համակարգային նշանակություն ունեցող բանկերի ազգայնացման մասին օրենքը

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով սահմանում է ռազմական գործողությունների պայմաններում համակարգային նշանակություն ունեցող բանկերի ազգայնացման կարգը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պետությունը՝ ի դեմս Ուկրաինայի ֆինանսների նախարարության, իրավունք ունի մասնակցելու հիմնական բանկի շուկայից դուրսբերմանը, որի վերաբերյալ Ուկրաինայի Ազգային բանկը որոշում է կայացրել այն որակել որպես անվճարունակ»,-ասվում է օրենքի տեքստում, որը տեղադրված է Գերագույն Ռադայի կայքում։ Օրենքում նշվում է, որ նման ընթացակարգ նախատեսված է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում։

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի Ազգային բանկը կարող է որոշում կայացնել համակարգային նշանակություն ունեցող բանկին անվճարունակ ճանաչելու մասին, որից հետո կարգավորողը պարտավոր է այդ մասին տեղեկացնել հենց բանկին, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանը։ Նախարարների կաբինետը պետք է որոշի՝ արդյոք նման բանկը պետք է ազգայնացվի։ Եթե կառավարությունը որոշի չազգայնացնել բանկը, այն կվերակազմավորվի Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից, որը բանկը կառավարելու համար նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիա: Օրենքը նախատեսում է, որ եթե կառավարությունը որոշի ազգայնացնել բանկը, ապա պետությունը սեփականատերերից 1 գրիվնայով կգնի դրա բաժնետոմսերը։

Placeholder