Իրանն ընդլայնում է ԵՄ-ի դեմ իր սահմանած պատժամիջոցները
Քաղաքական
13:56 26/10/2022
Տարածաշրջան

Իրանն ընդլայնում է ԵՄ-ի դեմ իր սահմանած պատժամիջոցները

Իրանը պատժամիջոցներ է կիրառել 12 ֆիզիկական անձանց և ութ կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են Եվրամիության հետ՝ ի պատասխան Իսլամական հանրապետության դեմ սահմանափակող միջոցների: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Իրանի արտգործնախարարության չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների ցանկում, այլ կազմակերպությունների շարքում ներառվել են նաև գերմանական Deutsche Welle մեդիա ընկերության պարսկական հրատարակությունները և ֆրանսիական Radio France internationale ռադիոկայանը:

Բացի այդ, Իսլամական Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագրերի և Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների դեմ։

Placeholder