Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով
Օրվա թեմա
09:05 26/10/2022
Հայաստան

Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով

Հայաստանի ազգային պատկերասրահի 40 000-ից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն համալրվել է հիմնականում նվիրյալ մարդկանց շնորհիվ։ Հատկապես վերջին տարիներին վերականգնվել է նվիրատվության բարի ավանդույթը։

Հոկտեմբերի 25-ին Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է ևս մեկ արժեքավոր նմուշով։ Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը թանգարանին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում:

Ազգային պատկերասրահից նշում են, որ քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդով գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:

Պատկերասրահից նշում են, որ տղամարդկան և կանանց գոտիներն աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով՝ հատկապես ճարմանդների տարբերությամբ: Տղամարդկանց գոտիները թամբաձև են լինում (ինչպես այս արծաթե գոտին է), իսկ կանանց գոտիները պտղաբերության թեմային են առնչվում. լինում են թիթեռնիկաձև, գորտաձև և այլն:

Placeholder
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով