Պեսկովը խոսել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին
Քաղաքական
14:52 26/10/2022
Աշխարհ

Պեսկովը խոսել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր  ՀՀ ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ, իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Մենք արդեն ասել ենք, որ նախապատրաստվում է նման եռակողմ հանդիպում։ Հուսով ենք, որ այն կկայանա: Մենք նաև ժամանակին կհայտնենք  տեղի և ժամանակի վերաբերյալ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստան- Հայաստան- Ադրբեջան եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել էր Ռուսաստան եռակողմ հանդիպման։
 

 

Placeholder
Պեսկովը խոսել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին