Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
ՀՀ կառավարությունն արգելել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Նա նաև նշել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքի մասին։
«Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով աջակցում է Հայաստանին, երկրի ներկայիս ղեկավարությունն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան։ Զատուլինը հաստատել էր լուրը՝ նշելով, որ նման նամակ է ստացել, և նման որոշումն իր համար վիրավորական է։