Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
Քաղաքական
09:23 26/10/2022
Տարածաշրջան

Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Թելեգրամի իր ալիքում հրապարակել է Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի պատասխան նամակը։

Զատուլինը ՔՊ-ական գործչին հրավիրել էր ներկա գտնվել «Լազերևյան» ակումբի նիստին։ Սիմոնյանը մերժել է հրավերը՝ նշելով, որ հոկտեմբերի 27-28-ը գտնվելու է Ուզբեկստանում։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ն գրեց՝ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

«Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:

Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար»,-գրել էր աղբյուրը։

Զատուլինը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է՝ վիրավորված է, սա վկայում է Հայաստանի իշխանությունների կուրսի մասին։

Ռուսաստանում հայերի միությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերանայել այդ որոշումը։ Նշվում է, որ միությունը երեկ արտահերթ նիստ է հրավիրել ու հայտարարություն ընդունել, որը կհրապարակվի շուտով։

Placeholder
Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին