Հայ հինգ ձյուդոիստներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
15:36 26/10/2022
Հայաստան

Հայ հինգ ձյուդոիստներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Վրաստանի Գորիում  երեկ ուսումնամարզական հավաքը ավարտեց մինչև 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը: Իսկ այսօր գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ  թիմը մեկնել է Բոսնիա  Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:

Այնտեղ վաղը կսկսվի Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ տատամի կելնեն Երվանդ Ներսեսյանը /60 կգ/, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ  Ղալաչյանը / երկուսն էլ ՝ 66 կգ/, Արտակ Թորոսյանը  և Արսեն Ավեդիսյանը  /երկուսն էլ՝ 73 կգ /:

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:

Placeholder
Հայ հինգ ձյուդոիստներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը