Մատվիենկոն միաձայն վերընտրվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավարի պաշտոնում
Քաղաքական
17:59 27/10/2022
Տարածաշրջան

Մատվիենկոն միաձայն վերընտրվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավարի պաշտոնում

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում: վեհաժողովի նիստն ընթանում է Ուզբեկստանում, որտեղից էլ լուրը հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Մեր գործընկերները նշել են Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի գլխավորած ասամբլեայի հսկայական դերը: Իսկապես, վեհաժողովը դարձել է կայուն, հեղինակավոր հարթակ մեր համատեղ աշխատանքի համար: Մենք բոլորս ճանաչում ենք Վալենտինա Իվանովիին որպես արդյունավետ քաղաքական գործչի՝ ուժեղ առաջնորդական հատկանիշներով»,-ասելէ  Ուզբեկստանի Օլիյ Մեջլիսի Սենատի նախագահ Տանզիլան Նարբաևը, որը Մատվիենկոյին առաջադրել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի պաշտոնում։

ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները միաձայն կողմ են քվեարկել Մատվիենկոյի թեկնածությանը։ Ինչպես նշել է Նարբաևը, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը խորհուրդը գլխավորում է 2011 թվականից։

Placeholder
Մատվիենկոն միաձայն վերընտրվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավարի պաշտոնում