Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթություն, գիտություն
18:39 27/10/2022
Տարածաշրջան
Վրաստանում աշակերտների 8,8 տոկոսը սոցիալապես անապահով է
Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարի ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն, Վրաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների 8,8 տոկոսը սոցիալապես անապահով է։
Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ Վրաստանից վերահսկվող տարածքում կա ընդհանուր առմամբ 2 086 դպրոց, որտեղ սովորում են 571 հազար 402 աշակերտ:
Ըստ նախարարության տվյալների` 571 հազար 402 աշակերտներից 50 հազար 130-ը սոցիալապես անապահով են։
Placeholder