Գործադիրը սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր 437 դպրոցների ցանկից հանեց 69 կրթօջախ
Կրթություն, գիտություն
14:05 27/10/2022
Հայաստան

Գործադիրը սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր 437 դպրոցների ցանկից հանեց 69 կրթօջախ

«Ուզում եմ հիշեցնել, որ 2014-2015 թվականներին տեղի է ունեցել Հայաստանում ընդհանուր դպրոցական շենքերի ուսումնասիրություն և 437-ը առանձնացվել է ցանկով, որոնք ունեն սեյսմիկ խնդիրներ, վերանորոգման, ամրացման կարիք կա»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը զեկուցեց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկի վերանայման որոշման նախագիծը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացված ծրագրերով 437 դպրոցից 63-ում տեղի է ունեցել շինարարություն և ևս 6 դպրոց այսօր որպես դպրոց չի ծառայում՝ կա՛մ միավորվել է, կա՛մ այլ գործընթաց է տեղի ունեցել:


«Այս որոշմամբ այդ 437-ի ցանկից հանում ենք այն դպրոցները, որոնք այլևս սեյսմիկ չեն, քանի որ նոր շենքեր ենք կառուցել, դրանք ամբողջովին նոր դպրոցներ են»,-հայտնեց Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 337-ից ավելի դպրոց և 521 մանկապարտեզ է կառուցվելու:

Placeholder