Հայ բռնցքամարտիկները «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչում են
Սպորտ
20:33 26/10/2022
Հայաստան

Հայ բռնցքամարտիկները «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչում են

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչ, ևս 4-ը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն վաղը։

«Մեր բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչի արգելքն այսօր հաղթահարել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Հայ բռնցքամարտիկները «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչում են