Ռուբեն Թոփչյանը՝ ENQA-ի կառավարման խորհրդի անդամ
Կրթություն, գիտություն
15:31 28/10/2022
Հայաստան

Ռուբեն Թոփչյանը՝ ENQA-ի կառավարման խորհրդի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) Կառավարման խորհրդի անդամ։

ՈԱԱԿ Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է ENQA խորհրդում:

ENQA-ն միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է  նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։

 

 

Placeholder