Տիգրան Համասյանը և համաշխարհային ջազի այլ հայտնի դեմքեր հանդես կգան JazzFestBrno միջազգային փառատոնում
Օրվա թեմա
09:39 28/10/2022
Աշխարհ

Տիգրան Համասյանը և համաշխարհային ջազի այլ հայտնի դեմքեր հանդես կգան JazzFestBrno միջազգային փառատոնում

Չեխիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Բռնոյում,  2023 թվականի մարտին կանցկացվի ամենամյա ջազային 22-րդ միջազգային փառատոնը՝  JazzFestBrno-ն։ orer.eu կայքը գրում է, որ փառատոնի կազմակերպիչներն արդեն հրապարակել են 2023 թվականի գլխավոր աստղերի անունները՝   երգչուհի և դաշնակահարուհի Դիանա Կրալը, հանրահայտ լարային Kronos Quartet քառյակը, որը  նշում է իր բեմական գործունեության 50-ամյակը: Փառատոնի  մյուս  հանրահայտ դեմքերի շարքում կլինեն կիթառահար Ջոն Սքոֆիլդը, դաշնակահար Տիգրան Համասյանը և կոնտրաբասիստ Դեյվ Հոլանդը։

«Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանն իր կայացման տարիներն անցկացրել է Լոս Անջելեսում և Նյու Յորքում, բայց երբեք չի հերքել իր հայկական արմատների առկայությունն  իր երաժշտության մեջ: Ճիշտ հակառակը։

Այժմ, առաջին անգամ, նա ձեռնամուխ է լինում Ամերիկյան երգարանի լեգենդար ստեղծագործությունների հայեցակարգային մեկնաբանությանը:

«Ինձ թվում է, որ երգիչները և ջազային գործիքավորողները հաճախ մոտենում են այս երգերին այն զգացումով, որ դրանք սուրբ են, անձեռնմխելի: Կարծես բոլորը ստորագրել են չհարձակման պայմանագիր և խոստացել են ուղղակի թեթև քայլել այս երգերի հիմնական շինանյութերի միջև»,-ասում է Համասյանը:

Նրա նոր «StandArt» ալբոմում ծանոթ մեղեդիները պարզապես նրբանկատորեն փրփրում են, մինչդեռ երաժշտության ցանկացած այլ կողմ ենթարկվում է վառ և զարմանալի փոխակերպումների:

Մարտի 24-ին Սոնո կենտրոնում կայանալիք նրա համերգի այցելուները կիմանան, թե ինչպիսին է Համասյանի վերաբերմունքը ամերիկյան դասականների մասին:

2023 թվականի ամբողջական ծրագիրը կազմակերպիչները կհրապարակեն հունվարի և փետրվարի վերջին»,- նշված է կայքում։ 

Placeholder