«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Նարե Ղազարյանը
Մշակույթ
13:56 28/10/2022
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Նարե Ղազարյանը

«Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 14-ամյա Նարե Ղազարյանը։

Ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ասաց, որ այս տարի ընտրել էին ներքին լսումների ձևաչափը։ Նրա խոսքով, բաց գրանցում է եղել, այնուհետև անցկացվել են ներքին լսումներ 30 մասնակիցների հետ, որոնց ընտրել էին ընդհանուր դիմորդների ցանկից։ 

«Ժյուրին ընտրել է հենց Նարե Ղազարյանին, ով ներկայացնելու է Հայաստանը Հայաստանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ-2022»-ում»,- ասաց Ծերունյանը։ 

«Իսկապես, ուժեղ էր մրցակցությունը։ Խոսք եմ տալիս, որ Հայաստանը շատ լավ կներկայացնեմ»,- ասաց Նարեն։

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Նարե Ղազարյանը