Տրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվել
Տարածաշրջան
14:10 28/10/2022
Տարածաշրջան

Տրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվել

Տրապիզոնի խմելու ջրի և կոյուղու վարչության (TİSKİ) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին, գրում է Էրմենիհաբերը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տապանաքարը  նկատելուց հետո աշխատողները տեղեկացրել են Թուրքիայի հուշարձանների հանձնաժողովին և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։

Թանգարանի մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են կատարել այդ շրջանում, տապանաքարը պաշտպանության տակ են վերցրել։

Գրեթե ամբողջությամբ ընթեռնելի տապանաքարին գրված է. «Հանգստեան Թագուհիի կողակից Հովհաննես Մախօխյան, որ հանգեաի ի Տեր Հավիտեառն 1847թ.»։
 

Placeholder
Տրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվել