Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը
Տնտեսություն
08:37 28/10/2022
Աշխարհ

Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը, հայտնում է «CNBC»-ն։

«Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են Սան Ֆրանցիսկոյում ընկերության գլխամասային գրասենյակը և չեն վերադառնա»,- նշում է հեռուստաընկերությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սոցցանցի ղեկավարությունը ստանձնել է նոր սեփականատերը։

«Այժմ Մասկը Twitter-ի ղեկավարն է»,- նշվում է հաղորդագրությունում։

Twitter-ն այս տարվա ապրիլի 25-ին ընդունել էր Մասկի 44 միլիարդ դոլարի առաջարկը։ Սակայն մայիսի կեսերին գործարարն ասել էր, որ գործարքում այլևս տեղաշարժ չի լինի, քանի դեռ Twitter-ը չի պարզաբանել սոցիալական ցանցում կեղծ հաշիվների համամասնության հետ կապված իրավիճակը։

Արդեն հունիսին Մասկը սպառնացել էր խզել գործարքը այն պատճառով, որ ընկերությունը հրաժարվում է իրեն տրամադրել պահանջված տվյալները։ Այնուհետ Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը շարունակում է տեղեկություններ փոխանակել Մասկին՝ գործարքը համաձայնագրի պայմաններին համապատասխան փակելու համար։

Երբ Մասկն ասել էր, որ չեղարկում է գործարքը, Twitter-ը դատի տվեց միլիարդատիրոջը՝ պնդելով, որ Մասկը «հրաժարվում է կատարել իր պարտավորությունները Twitter-ի և նրա բաժնետերերի հանդեպ, քանի որ ստորագրած գործարքն այլևս չի ծառայում իր շահերին»։

Մասկը մինչև ուրբաթ պետք է ավարտեր Twitter-ի ձեռքբերման գործարքը կամ ընկերության հետ դատական վեճերի մեջ լիներ։

Placeholder
Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը