Կրեմլ. Մոսկվայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին եռակողմ բանակցություններ կկայանան Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև
Քաղաքական
16:40 28/10/2022
Աշխարհ

Կրեմլ. Մոսկվայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին եռակողմ բանակցություններ կկայանան Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին,  2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

Նախատեսվում են, որ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Placeholder
Կրեմլ. Մոսկվայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին եռակողմ բանակցություններ կկայանան Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև