«Հրապարակ». Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու. Ինչ է սպասվում Սոչիի հանդիպմանը
Օրվա մամուլ
09:42 29/10/2022
Տարածաշրջան

«Հրապարակ». Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու. Ինչ է սպասվում Սոչիի հանդիպմանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանյան հասարակությունը շունչը պահած սպասում է Սոչիի հանդիպմանը, որին ընդառաջ նախ խոսեց Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» ակումբում, հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Թվիթերում: Ամեն ինչ գնում է նրան, որ Սոչիում ինչ-որ բան ստորագրվի, նախաստորագրվի, կամ գոնե նախնական համաձայնությունը կայանա:

Բայց, մեր տեղեկություններով, Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու, և խնդիրը փաստաթղթի բովանդակությունը չէ, այլ այն, որ ավելի մեծ ախորժակ ունի և հեռուն գնացող պլաններ, որոնք կախված են նաև աշխարհաքաղաքական զարգացումներից, Հայաստանի` վերականգնվելու ունակությունից և ամենակարևորը` Ռուսաստանի ապագայից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու. Ինչ է սպասվում Սոչիի հանդիպմանը