ԲԴԽ. «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է
Իրավունք
14:34 29/10/2022
Հայաստան

ԲԴԽ. «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է

ԲԴԽ-ից տեղեկացնում են՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը գործում է։

««Դատալեքս» տեղեկատվական համակարգի հարգելի՛ օգտատերեր,

Տեղեկացնում ենք, որ «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է. համակարգը գործում է անխափան:

Եւս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասված է խորհհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ  ԲԴԽ-ն հոկտեմբերի 20-ին հայտնել էր, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է, համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ:

 

Placeholder
ԲԴԽ. «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է