2008 թ. ճգնաժամը կանխատեսած տնտեսագետը հայտարարել է, որ սկսվել է 3-րդ համաշխարհային պատերազմը
Քաղաքական
10:58 29/10/2022
Աշխարհ

2008 թ. ճգնաժամը կանխատեսած տնտեսագետը հայտարարել է, որ սկսվել է 3-րդ համաշխարհային պատերազմը

Երրորդ համաշխարհային պատերազմն իրականում սկսվել է, Spiegel-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, որը կանխատեսել էր 2008 թվականի ճգնաժամը։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդականները մտահոգված են, որ ՆԱՏՕ-ն միջամտում է Ուկրաինայի հակամարտությանը, Իրանի և Իսրայելի միջև կան սուր տարաձայնություններ: Եվ այսօր առավոտյան ես կարդացի, որ Բայդենի վարչակազմն կանխատեսում է, որ Չինաստանը շուտով կհարձակվի Թայվանի վրա: Անկեղծ ասած, երրորդ համաշխարհային պատերազմն իրականում սկսվել է, և դրա գործողությունները ծավալվում են կիբերտարածությունում և Ուկրաինայում»,-ասել է նա։

Ռուբինին ավելացրել է, որ երբ 1970-ականներին մեծացել է Իտալիայում, ստիպված չի եղել «անհանգստանալ մեծ տերությունների միջև պատերազմի կամ միջուկային ձմռան համար» և երբեք չի լսել «կլիմայի փոփոխություն» և «գլոբալ համաճարակ» արտահայտությունները։

«Եվ հիմա ես պետք է անհանգստանամ այս ամենի համար, ինչպես բոլորը»,-ասաց տնտեսագետը։
 

Placeholder
2008 թ. ճգնաժամը կանխատեսած տնտեսագետը հայտարարել է, որ սկսվել է 3-րդ համաշխարհային պատերազմը