Փելոսիի ամուսինը մուրճով հարձակումից հետո վիրահատվել է
Քաղաքական
12:35 29/10/2022
Աշխարհ

Փելոսիի ամուսինը մուրճով հարձակումից հետո վիրահատվել է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլ Փելոսին վիրահատությունից հետո ապաքինվում է։  Այս մասին գրում է BBC-ն ու հիշեցնում, որ Փելոսին Ֆրանցիսկոյի տանը գտնվելու ընթացքում մուրճով հարձակման է ենթարկվել։

Հարվածի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյայի 82-ամյա ամուսինը ստացել է գանգուղեղի կոտրվածք,  ձեռքի վնասվածքներ։ Ըստ բժիշկների,  ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի:

Նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին նման հարձակումը մտավախություն է առաջացրել քաղաքական բռնությունների վերաբերյալ: Ըստ աղբյուրի,  կասկածյալը՝ 42-ամյա Դեյվիդ Դեպապը, պահանջել է տեսակցություն տիկին Փելոսիի հետ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապրտել է հարձակումը։

«Բավական է, բավական է: Յուրաքանչյուր բարեխիղճ մարդ պետք է հստակ և միանշանակ ոտքի կանգնի քաղաքականության մեջ տիրող բռնությունների դեմ՝ անկախ այն բանից, թե ինչպիսին են ձեր քաղաքական հայացքները»,-ասել է նա Ֆիլադելֆիայում ելույթի ժամանակ։

Հարձակումից ժամեր անց ԱՄՆ կառավարությունը ողջ երկրի իրավապահ մարմիններին նախազգուշացրել է թեկնածուների դեմ ընտանեկան բռնությունների «ուժեղ սպառնալիքի» մասին:

Ոստիկանությունը պարոն Փելոսիի վրա հարձակումը որակել է սպանության փորձ։ Իրավապահ այս մարմնից հայտն ել են՝ շարժառիթը դեռ լիովին պարզված չէ:

 

Placeholder
Փելոսիի ամուսինը մուրճով հարձակումից հետո վիրահատվել է