Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Der Spiegel. Ռուսաստանին պատկանող 31,000 ընկերություններ դեռ գործում են Եվրոպայում
Ռուս գործարարները դեռ ակտիվորեն աշխատում են Եվրոպայում՝ չնայած պատժամիջոցներին, ասվում է Եվրամիությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի մասին Եվրահանձնաժողովի զեկույցում: Փաստաթղթին Der Spiegel-ի անդրադարձը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
ԵՀ-ի տվյալներով՝ Եվրոպայում գործում է 31000 ռուսաստանյան ընկերություն։ Նրանք հիմնականում շարունակում են իրենց գործունեությունը անշարժ գույքի, շինարարության և հյուրանոցային, ինչպես նաև ֆինանսական և էներգետիկ ոլորտներում։ Այդ ընկերությունների թվում են պատժամիջոցների տակ հայտնվածներից 1400 ընկերություն, որից 33-ը ֆիզիկական անձինք են։
Der Spiegel-ի հոդվածում նշվում է նաև, որ որոշ ռուս ձեռնարկատերեր կարող են քողարկել իրենց սեփականությունը կամ վերահսկել ընկերությունները երրորդ երկրներում գրանցված միջնորդների կամ եվրոպացի բաժնետերերի միջոցով: