Operalia 2022 համաշխարհային մրցույթում հաղթել է Ջուլիանա Գրիգորյանը
Մշակույթ
12:05 31/10/2022
Աշխարհ

Operalia 2022 համաշխարհային մրցույթում հաղթել է Ջուլիանա Գրիգորյանը

Հոկտեմբերի 24-30-ը Ռիգայում՝ Լատվիայի Ազգային թատրոնում,  կայացել է Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։

Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը, ստացել է նաև «Ռոլեքս» ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ «Rolex Prize of the Audience։

Տղամարդկանց անվանակարգում առաջին մրցանակին արժանացել է ԱՄՆ ներկայացնող տենոր Էնթնի Լեոնը։

Մրցանակները հանձնել է իսպանացի օպերային  հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոն։

Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:

Placeholder