Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում գնաճը հասել է ԵՄ գոտու երկրների գնաճի մակարդակին՝9.9 %. Մարտին Գալստյան
«Գնաճը Հայաստանում հասել է 9.9 %-ի մակարդակի, որ ԵՄ գոտու երկրների գնաճին է հավասար»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա ստեղծված իրավիճակը բավականին մտահոգիչ գնահատեց այն առումով, որ Հայաստանում գների նվազում էր արձանագրվում, բայց վերջին իրադարձությունների ֆոնին մոբիլիզացիայի վերաբերյալ նոր հայտարարություններ եղան ՌԴ-ից, ինչն էլ խթանել է գնաճը:
«Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո տեսանք նոր մարդկանց հոսք ՌԴ-ից, որը, բնականաբար, ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա»,-ասաց Մարտին Գալստյանը:
Նա հայտարարեց, որ ԿԲ-ն մի բանում է հաստատակամ, որ քաղաքականությունների բոլոր գործիքները պետք է նպատակադրվեն գնաճի զսպմանը, որպեսզի հաջորդ տարի հասնեն գնաճի նախանշված թիրախին: