Հունվարի 27-ին կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ դեռևս հանրությանը չներկայացված ստեղծագործություններ
Մշակույթ
17:39 31/10/2022
Հայաստան

Հունվարի 27-ին կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ դեռևս հանրությանը չներկայացված ստեղծագործություններ

Հունվարի 27-ին՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կայանալու է համերգ, որի ընթացքում հնչելու են մաեստրոյի՝ դեռևս հանրությանը չներկայացված ստեղծագործություններ։

«Պետք է ներկայացնեմ գործեր, որոնք առհասարակ չեն հնչել Հայաստանում կամ որևէ այլ երկրում»,- ասուլիսում ասաց մաեստրոն։

Նա նշեց, որ մի երեկոյի ընթացքում ներկայացնելու են ժողովրդական բանահյուսություն, հոգևոր պոեզիա, որը մի տեսակ խթան է այն ուղղության, որին նվիրված է իր իսկ անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը, որն առաջին անգամ է անցկացվելու։

Հիշեցնենք, որ ասուլիսի ընթացքում հայտարարվեց Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի անցկացման մասին։ 

Placeholder
Հունվարի 27-ին կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ դեռևս հանրությանը չներկայացված ստեղծագործություններ