Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է
Առողջություն
11:26 31/10/2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 24-30, կատարվել է ընդհանուր 2301 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 278 հիվանդ, մահվան 3 դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 31-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 242 դեպք, որոնցից 434 288 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 373 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 393 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 228 468 թեստավորում:


 

Placeholder
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է