Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը
Մշակույթ
09:30 31/10/2022
Հայաստան

Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը

Նախօրեին կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը։ Օրակարգում է եղել նաև միության նախագահի ընտրության հարցը։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը։ Միությունից հայտնում են, որ ձայները բաշխվել ենհետևյալ կերպ.
Արամ Սաթյան - 56 ձայն
Արամ Հովհաննիսյան - 30 ձայն

4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:  Նախագահի 3-րդ թեկնածու Ավետիս Բերբերյանն ինքնաբացարկ է հայտարարել:

Նշենք, որ Արամ Սաթյանը միության նախագահն է 2013 թվականի հոկտեմբերից։ 

Placeholder
Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը