ԵՄ-ից Հայաստան կրծքի էլեկտրական պոմպերի ներկրման ավելացումն անհանգստացրել է եվրոպացի պաշտոնյաներին
Քաղաքական
12:11 31/10/2022
Աշխարհ

ԵՄ-ից Հայաստան կրծքի էլեկտրական պոմպերի ներկրման ավելացումն անհանգստացրել է եվրոպացի պաշտոնյաներին

Եվրոպացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում՝  Հայաստանից և Ղազախստանից Ռուսաստան կենցաղային տեխնիկայի ներմուծման ծավալները մեծացել են։ Նրանք կարծում են, որ դրանց որոշ դետալներ կարող են օգտագործվել Ռուսաստանի կողմից ռազմական նպատակով։

Bloomberg-ը գրում է՝ Ուկրաիանայի վրա Ռուսաստանի հարձակումից ի վեր ավելացել է հարևան երկրներից դեպի Ռուսաստան կենցաղային տեխնիկայի՝ լվացքի մեքենաների, սառնարանների, կթող սարքերի մատակարարման ծավալը։

Հրապարակված վիճակագրության համաձայն, այս տարվա հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանը ԵՄ-ից ներմուծել է ավելի մեծ թվով լվացքի մեքենաներ, քան վերջին երկու տարում։ 

Օգոստոսին ԵՄ երկրներից Ղազախստան է ներմուծվել 21.4 մլն դոլարի սառնարաններ, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

Bloomberg-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ-ից Հայաստան ու Ղազախստան ներկրված կրծքի էլեկտրական պոմպերի  թիվն ավելացել է, չնայած երկու երկրում էլ ծնելիության ցուցանիշն ընկել է։

Ղազախստանի կառավարության տվյալները վկայում են Ռուսաստան սառնարանների, լվացքի մեքենաների և կրծքի էլեկտրական պոմպերի մատակարարման աճի մասին, գրում է աղբյուրը։


 

Placeholder
ԵՄ-ից Հայաստան կրծքի էլեկտրական պոմպերի ներկրման ավելացումն անհանգստացրել է եվրոպացի պաշտոնյաներին