Աֆղանստանում թալիբները ՆԳՆ-ում ստեղծել են կանանց ստորաբաժանում
Իրավունք
16:25 01/11/2022
Աշխարհ

Աֆղանստանում թալիբները ՆԳՆ-ում ստեղծել են կանանց ստորաբաժանում

Թալիբները վարձել են կանանց Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանն առընթեր ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության ստորաբաժանումում՝  երկրում բողոքի ցույցերը ցրելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ներկայումս 100 կին վերապատրաստվում է այս ստորաբաժանումում ծառայելու համար։ Թալիբները պաշտոնապես չեն մեկնաբանել, թե որոնք են նրանց աշխատանքային պարտականությունները։ Սակայն, ըստ փորձագետների, նրանց, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն կանանց բողոքի ակցիաներին հակազդելու համար:

«Ռիա Նովոստի»-ի տնօրինության տակ հայտնված տեսանյութում կանայք վահաններով և սաղավարտներով են, որոնք ոստիկանությունը սովորաբար օգտագործում է ցույցերը ցրելու ժամանակ։
 

Placeholder
Աֆղանստանում թալիբները ՆԳՆ-ում ստեղծել են կանանց ստորաբաժանում