Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի գնաճ.Մարտին Գալստյան
Տնտեսություն
16:15 01/11/2022
Հայաստան

Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի գնաճ.Մարտին Գալստյան

«Դրամի փոխարժեքը տնտեսությունում տեղի ունեցող գործողությունների հետևանք է, այսինքը մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց՝ Հայաստան ժամանելու արդյունքում ունենք շատ մեծ արտաքին պահանջարկ»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ այդ միտումն արտահատվում է տնտեսության մեջ՝ ծառայությունների, առևտրի ոլորտների աճով և դրամի որոշակի արժևորման տենդենցներով: 

«Այդ մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, գործարարությամբ զբաղվելու կամ այլ նպատակով, նրանց ծախսման ուղղությունն արժութային են, իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը՝ ձեռք բերելով հայկական դրամ»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստայանի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանում առկա է լողացող փոխարժեք՝  ԿԲ-ն միջամտում է միայն այն դեպքում, երբ զգում է, որ շուկան խեղաթյուրվում է:

Հիշեցնելով, որ ՌԴ-ում սեպտեմբերին մոբիլիզացիա էր հայտարարվել՝ բանախոսը նկատեց, որ դրա արդյունքում Հայաստանում արտարժույթի հոսքը կրկին ավելացել էր, ինչը ԿԲ-ն չէր կարող անարձագանք թողնել, քանի որ այն իր ազդեցությունն է ունենում նաև արժութային շուկայի վրա:

«Գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակներով, որոնցից մեկը տոկոսադրույքն է,  երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժևորումը որը բնական պրոցես է, օգնում է  գնաճը որոշակիորոն զսպելուն»,-ասաց ԿԲ նախագահը և հայտնեց, որ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքն համապատասխան չափով չբարձրացնեին և դրամն էլ այս չափով չարժևորվեր, ապա գլխավոր դրամատան գնահատականներով գնաճը Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի շրջակայքում:

«Հիմա 9.9% Է գնաճը, և տարվա վերջում ակնկալում ենք 10 % գնաճ»,-հայտարարեց Գալստյանը:

 

Placeholder
Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի գնաճ.Մարտին Գալստյան