Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ. Իրանի նախագահ
Քաղաքական
17:27 01/11/2022
Տարածաշրջան

Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ. Իրանի նախագահ

«Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար»,- parstoday.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին  Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ բանակցություններից հետո «Սաադ Աբադ» պատմամշակութային համալիրում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։ 

Նա հայտնել է, որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43  տոկոսով։

«Երկու երկրների ցանկության դեպքում Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը միանգամայն հնարավոր է հասցնել երեք միլիարդ դոլարի»,- ասել է Իրանի նախագահը:

ԻԻՀ նախագահը հայտարարելով, որ Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար,  նշել է. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն այս տարածաշրջանի պատասխանատուների և տարածաշրջանային սուբյեկտների կողմից և տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն»:

Ռայիսին նաև ասել է, որ Կովկասյան տարածաշրջանի կարողությունները կարող են երաշխավորել կայուն անվտանգություն և խաղաղություն այս տարածաշրջանում։

 

Placeholder
Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ. Իրանի նախագահ