Երևանում անցկացվելիք Մանկական եվրատեսիլին ռուսաստանցի հաղթած քույրերը չեն հրավիրվել
Մշակույթ
11:05 01/11/2022
Հայաստան

Երևանում անցկացվելիք Մանկական եվրատեսիլին ռուսաստանցի հաղթած քույրերը չեն հրավիրվել

Մանկական Եվրատեսիլ մրցույթի  2006 թվականին հաղթողներին՝ ռուսաստանցի քույրեր Անաստասիա և Մարիա Տոլմաչևներն այս տարվա շոուին մասնակցելու հրավեր չեն ստացել կազմակերպիչներից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցնելով, որ մրցույթն այս տարի անցկացվելու է Երևանում։

«Որևէ ձևաչափով հրավեր չի ստացվել»,-ասել է Սերգեյ Մասլովը։

Ավելի վաղ մրցությի այս տարվա կազմակերպիչները հայտարարել են, որ հրավիրված են բոլոր տարիների հաղթողները։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին հետևած եվրոպական պատժամիջոցների շրջանակում Ռուսաստանը զրկված է երգի մրցույթին մասնակցելու հնարավորությունից։  

Մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Placeholder
Երևանում անցկացվելիք Մանկական եվրատեսիլին ռուսաստանցի հաղթած քույրերը չեն հրավիրվել