Արքայազն Հարրիի գրքի անվանումը վախեցրել է թագավորական ընտանիքին
Աշխարհում
08:30 01/11/2022
Աշխարհ

Արքայազն Հարրիի գրքի անվանումը վախեցրել է թագավորական ընտանիքին

Սասեքսի դուքս արքայազն Հարրիի հուշերի գրքի անվանումը, որը պետք է վաճառքում հսյտնվի 2023 թվականի հունվարի 10-ին, վախեցրել է թագավորական ընտանիքին։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

416 էջանոց գիրքը, որը Եղիսաբեթ II-ի թոռը գրել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Մերինգերի հետ համահեղինակությամբ, ստացել է «Spare» անվանումը, որը կարելի է թարգմանել որպես «Պահեստային» կամ «Ավելորդ»։ Վերնագիրը կարող է հղում լինել այն բանի, որ արքայազն Հարրին՝ Չարլզ III-ի կրտսեր որդին, բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայրը, բրիտանական գահի հերթում զիջում է ավագ եղբոր բոլոր երեխաներին։ 

Հրատարակիչների խոսքով՝ Հարրիի հուշերը պարունակում են «դաժան ճշմարտություն»։

Պարբերականի աղբյուրը գրքի վերնագիրն անվանել է թագավորական ընտանիքի վրա նոր հարձակում։ «Անկասկած, պալատի իրավաբանները նոր տարում կլինեն լիակատար զգոնության մեջ՝ սպասելով հուշագրության հրապարակմանը»,- ասել  նա՝ հավելելով, որ եթե արքայազն Հարրիի նախորդ հարձակումները կարելի է համարել «բոլոր սահմաններից դուրս», ապա այս դեպքում խոսքը իսկական «միջուկային պայթյունի» մասին է։

Թագավորական ընտանիքի հայտնի փորձագետ, Կառլ III-ի մասին կենսագրական գրքի հեղինակ Թոմ Բաուերը հոկտեմբերի 31-ին տված հարցազրույցում ասել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին օգտագործում են իրենց դիրքը գումար վաստակելու և թագավորական ընտանիքին վնասելու համար: Բացի այդ, Բաուերը հայտարարել է, որ հուշագրությունների իրական հեղինակը, իբր, արքայազն Հարրիի կինն է՝ Մեգան Մարքլը և կոչ է արել զրկել նրան տիտղոսից:

 

 

Placeholder