Կառավարությունը 2023 թ. բյուջեով  ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 298.6 մլրդ դրամ, իսկ Բարձր տեխոնոլգիական արդյունաբերության նախարարությանը՝ 14.4 մլրդ
Տնտեսություն
10:55 01/11/2022
Հայաստան

Կառավարությունը 2023 թ. բյուջեով ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 298.6 մլրդ դրամ, իսկ Բարձր տեխոնոլգիական արդյունաբերության նախարարությանը՝ 14.4 մլրդ

«ՊԵԿ-ին 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսված է 35.5 մլրդ դրամ, որը պետք է ապահովի տարվա ընթացքում կոմիտեի անելիքների ֆինանսավորումը՝ 2022 թ.-ի փաստացի ծախսերի 28.7 մլրդ դրամի և 29.4 մլրդի ճշտված բյուջեի դիմաց»,-ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. ՀՀ բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումները ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա ներկայացմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. կահատկացվի 64.9 մլրդ դրամ:

«2022 թվականին ԱԺ ներկայացված և հաստատված ֆինանսավորման ծավալը կազմել է 42.2 մլրդ դրամ, ինչը տարվա ընթացքում, հաշվի առնելով բոլոր ծրագրերի թե՛ կարևոր նշանակությունը, թե՛ ծավալային փոփոխությունները, որոնք որ օպերատիվ եղանակով հարմարեցվել են ընթացիկ կարիքներին, այդ ֆինանսավորումը էապես ավելացվել է և 2022 թվականի ճշտված բյուջեով կազմում է 61.3 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին փաստացի ֆինանսավորումը եղել է 41.3 մլրդ դրամ»,-հայտնեց Խաչատրյանը և հիշեցրեց, որ 2021 թվականի համեմատ էկոնոմիկայի նախարարության ծախսերն էական աճ են արձանագրել:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2023 թվականին ՏԿԵ նախարարության բոլոր ծրագրերի համար կհատկացվի 298.6 մլրդ դրամ, քանի որ հանրային ներդրումների գործառույթ է իրականացնում, և 2022 թ ճշտված բյուջեի 268.2 մլն դրամից ավել է 30 մլրդ դրամով, 201.3 մլրդ դրամ էլ եղել նախարարության  2021 թ. փաստացի ծախսը:

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ Բարձր տեխոնոլգիական արդյունաբերությանը  հաջորդ տարի կհատկացվի 14.4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2022 թ. ճշտված բյուջեով եղել 20.3 մլրդ դրամ, իսկ 2021 թ-ին՝ 6.6 մլրդ դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 1.1 մլրդ դրամ, ընթացիկ տարվա 995 մլն դրամի դիմաց:

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2023 թվականին կհատկացվի 595 մլն դրամ՝ այս տարվա 558 մլն ճշտված բյուջեի դիմաց, Կադաստրի կոմիտեին կտրամադրվի 4.4 մլրդ դրամ՝ այս տարվա 4.8 մլրդ դրամի դիմաց և Քաղաքաշինության կոմիտեին կտրամադրվի 2 մլրդ դրամ 2022 թ.-ի 2 մլդ.-ի դիմաց, այդքան էլ եղել էր նաև 2021 թվականի ֆինանսավորումը:
 

Placeholder