60 հազար ՀԴՄ սարքից անկանխիկ գործարքների համար այս պահին ակտիվացված է 22 հազարը. Ռուստամ Բադասյան
Տնտեսություն
13:55 01/11/2022
Հայաստան

60 հազար ՀԴՄ սարքից անկանխիկ գործարքների համար այս պահին ակտիվացված է 22 հազարը. Ռուստամ Բադասյան

«300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկով վճարելու պրոցեսը սկսել ենք ամռանը, բայց երկու բանկերը, որ առանձնացվել էին այս նպատակի համար, չեն կարողանում սպասարկել ամբողջ հոսքերը»,-ԱԺ-ում 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց. «Խնդիրն այն է, որ շուրջ 60 հազար ՀԴՄ սարքերից այս պահին 22 հազարն է ակտիվացված»:

ՊԵԿ նախարարը հայտարարեց, որ դրանից բացի 30 հազար սուբյեկտից ավել էլ դիմել է դրանք ակտիվացնելու համար:

«Այսինքն, այնպես չէ, որ իրենք չեն նախաձեռնել, նախաձեռնել են, բայց հոսքն այնպիսին է, որ չեն հասցնում սպասարկել, հիմա կարծես թե ԿԲ-ն որոշակի բարելավում արել է: Անցած շաբաթ խոսվում էր, որ օրական 1000 ՀԴՄ կակտիվացնի, ինչն արդեն հույսեր է ներշնչում, որ շուտով էֆեկտը կունենանք»,-ասաց ՊԵԿ նախագահը

Նրա խոսքով՝ կոմիտեն ակնկալում է, որ միայն 2023 թվականին բոլոր ՀԴՄ-ները POS-տերմինալի ծառայության հնարավորություն կունենան և այլ վարչարարական գործարքների հետ միասին 20 մլրդ դրամից ավել մուտք կարող է ապահովվել ՀՀ բյուջե:

Placeholder