Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը
Քաղաքական
15:13 01/11/2022
Աշխարհ

Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 23-ին Երևանում։  Այս մասին հայտնել են կազմակերպությունից։

«2022 թվականի նոյեմբերի 1-ին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Կողմերը քննարկել են Կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած արտահերթ նստաշրջանի արդյունքները։

Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին»,- ասվում է զեկույցում։

Placeholder
Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը